Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Սփյուռքահայե՛ր, Ամանորին գնեք «հայկական» դդում և սատարեք հայ գյուղացուն

Սփյուռքահայե՛ր, Ամանորին գնեք «հայկական» դդում և սատարեք հայ գյուղացուն
28.11.2023 | 20:33

Այս անձը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ տգետ, կա՛մ էլ հանրությանն է ապուշի տեղ դրել:

Հետաքրքիր է, սա, օրինակ, ինչպե՞ս է պատկերացնում Բելգիայում կամ Գերմանիայում ապրող հայը ինչպես գնի, օրինակ, հայկական շոկոլադ, եթե ԵՄ-ն հայկական արտադրության շոկոլադ չի թույլ տալիս վաճառել իր տարածքում:

Այսինքն, սա մտածում է, որ Բրյուսելում բնակվող հայը պետք է գա Հայաստան, հայկական շոկոլադ գնի ու վերադառնա Բելգիա՞: ՈՒ այսպես շարունակ...

Ա՛յ «բ-բ կուլտուրա», եթե այս մասին գրում ես, բա 5 տարի այդ ուղղությամբ ի՞նչ է արել ՆիկոլիԴ կառավարությունը: Պատասխանը շատ պարզ է` գրեթե ՈՉԻՆՉ:

Հայաստանում արտադրվող շատ քիչ ապրանքներ են վաճառվում ԵՄ-ում և ԱՄՆ-ում:

Ստախոս Արայիկն իր գրառմանը կից չի ներկայացրել, թե քանի՞ տոկոս են կազմում մեր արտադրողների արտահանած ապրանքները դեպի ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ ու չի համեմատել դա դեպի ԵՄ և ԱՄՆ արտահանման տոկոսի հետ:

Չի արել, քանի որ դա կբացահայտեր իր մանիպուլյացիան ու գրառման անիմաստությունը:

Ըստ սրա, Ամանորին ղափամա պատրաստող, օրինակ, իսպանահայը պետք է Հայաստանում աճեցված դդում գնի:

Սա երևի տեղյակ չէ, որ Վրաստանը և ՈՒկրաինան արդեն ունեն դառը փորձ դեպի ԵՄ և ԱՄՆ իրենց արտադրանքն արտահանելու հետ կապված և 2008 թվին ռուսական գինու և հանքային ջրերի շուկաները հպարտ լքած վրացիները չոքեչոք են հիմա վերդառանում ռուսական շուկա:

ՈՒ այս գրառման հեղինակը մեր երկրի ղեկավարի աշխատակազմի ղեկավարն է…

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2333

Մեկնաբանություններ